National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.03.2020
Քննարկվել են ՀՀ-ում իրավական ակտերի ընդունմանը, օրենսդրական գործընթացի գնահատմանը վերաբերող հարցեր
1 / 4

Մարտի 4-ին եւ 5-ին ՀՀ Ազգային ժողովում են գտնվել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) պատվիրակության անդամները` ժողովրդավարացման բաժնի ղեկավար Մարչին Վալեցկիի գլխավորությամբ: Այցը նախաձեռնել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը,  համակարգել՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Այցի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների, մի շարք հանձնաժողովների անդամների եւ աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Ներկայացվել են Ազգային ժողովի աշխատանքների արդյունքները` իրավական ակտերի ստեղծման եւ ընդունման վերաբերյալ:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) պատվիրակության անդամների հետ հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը, անդամներ Արթուր Դավթյանը, Նազելի Բաղդասարյանն ու Սերգեյ Ատոմյանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը բարձր է գնահատել ԵԱՀԿ բոլոր ինստիտուտների՝ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին ցուցաբերած աջակցությունը:

Աննա Կարապետյանը մանրամասն ներկայացրել է հանձնաժողովի նիստերի ընթացակարգն ու գործունեության ոլորտները: Նա նշել է, որ հանձնաժողովի տիրույթում են նաեւ սահմանադրաիրավական խնդիրների, կուսակցությունների, ընտրական համակարգի, Ազգային ժողովի կանոնակարգի, հանրաքվեի, Սահմանադրական դատարանի, արդարադատության, դատարանակազմության, դատախազության, քննչական մարմինների եւ մի շարք այլ հարցերի իրավակարգավորումներին վերաբերող հարցերի քննարկումը:

Նրա տեղեկացմամբ՝ հանձնաժողովը 2019թ-ին գումարել է 24 նիստ, 10-ը՝ հերթական, 14-ը՝ արտահերթ: 2019թ-ի ընթացքում Ազգային ժողովի կողմից ամբողջությամբ ընդունված 365 նախագծերից 103-ի համար գլխադասային է նշանակվել  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:

Քաղաքացիներից ստացվել եւ սահմանված կարգով պատասխան է տրվել ավելի քան 90 դիմումների:

Պատվիրակության անդամների խնդրանքով Աննա Կարապետյանը ներկայացրել է, թե ինչպիսի գործընթաց է անցնում օրենքի նախագիծը մշակումից մինչեւ ամբողջական ընդունում ընկած ժամակահատվածում:

Պատվիրակության ներկայացուցիչներին հատկապես հետաքրքրել է 7-րդ գումարման ԱԺ պատգամավորների եւ խմբակցությունների կողմից հեղինակած օրինագծերի աճող համամասնությունը` այդ թվում նաեւ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությունները, որոնք աջակցություն են ստացել մեծամասնության կողմից:

Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կպատրաստվի հաշվետվություն՝ հաշվի առնելով նաեւ «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի եւ աշխատակարգի ընթացիկ կարգավորումների բարելավման ուղղությունները:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am